ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է «Բաղրամյան» մասնաճյուղը (ֆոտոշարք)

03.10.2013 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր վերաբացել է իր «Բաղրամյան» մասնաճյուղը` տեղակայված Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, Արարատյան 42 հասցեով:

Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն այսօր ասել է, որ վերափոխված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը արագ եւ որակով սպասարկումն է:

Ներկայացնելով մասնաճյուղը` նա վստահություն է հայտնել, որ նոր, հարմարավետ եւ ժամանակակից մասնաճյուղը թույլ կտա բանկի հաճախորդների սպասարկումը հասցնել ավելի բարձր մակարդակի:

Մասնաճյուղում, բացի  վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաեւ միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը: Սրահի ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղը սպասարկելու է 15 համայնքներ:

Դիտում՝ 5156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW