Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Այսուհետ ընկերության գլխամասը գտնվում է Երեւան, Կոմիտասի պողոտա 62-93 հասցեում:Միջոցառմանը մասնակցել են ՌԵՍՈ Ապահովագրական ՓԲԸ Խորհրդի անդամ եւ «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի նախագահ Սերգեյ Սարկիսովը, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, Կենտրոնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, ընկերության գործընկերները, հաճախորդները:ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ բարձրորակ արտաքին ձեւավորումը եւ հարմարավետությունը ակամայից պարտադրում են սպասարկման չափանիշների որակական բարձրացում:«Այսօր մենք մեր մայր ընկերության` ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի լավագույն փորձի ներդնողն ենք Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ 2 տարվա ընթացքում ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն աճել է 20-25 անգամ: Սամվել Գրիգորյանը նաեւ տեղեկացրել է, որ ՌԵՍՈ-ն այս պահի դրությամբ ունի 13 ապահովագրական պրոդուկտ:Ընկերության նոր գրասենյակն ապահովված է տեխնոլոգիական եւ ծրագրային ժամանակակից հնարավորություններով, ինչպես նաեւ ոճաբանական յուրօրինակ լուծումներով, որոնք ընկերությանը հնարավորություն են ընձեռում համարձակ եւ թռիչքային քայլերով հաղթահարել զարգացման նորանոր փուլեր:Առանձին աշխատանքային սենյակներից բացի գրասենյակում տեղակայված է նաեւ ՌԵՍՈ-ի գործակալական դպրոցը, խորհրդակցությունների սրահը եւ հաճախորդների սպասարկման ընդարձակ, հարմարավետ սրահը: Tweet Դիտում՝ 1871