ԵԿԳ-ում մեկնարկել է խաղողի մթերումը (Ֆոտոշարք)

09.09.2013 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Այգավանի մասնաճյուղում այսօր մեկնարկել է խաղողի մթերումը:

«Այս տարի նախատեսում ենք մթերել 35 հազար տոննա խաղող, ինչը 10 000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ծավալը: Վերջին 15 տարվա ընթացքում մթերման նման աննախադեպ ծավալ չի գրանցվել: Եկող տարվի  ծրագրում ենք մթերել  42 000 տոննա», - այսօր ասել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը:

Նախորդ տարվա համեմատ 5 դրամով աճել է նաեւ մթերման գինը: Մեկ կիլոգրամ խաղողի համար ԵԿԳ Այգավանի եւ Արմավիրի մասնաճյուղերում սահմանված գինը 145 դրամ է, իսկ Բերդի մասնաճյուղում`135 դրամ (նախորդ տարվա 130-ի փոխարեն):

«Այսօր մենք մոտ ենք այն նպատակին, որ Հայաստանում խաղող գնելը պետք է խնդիր հանդիսանա, այլ ոչ վաճառելը», - ասել է Արա Գրիգորյանը: Նա նշել է, որ խաղողագործները 3-4 բանկային օրվա ընթացքում կստանան մթերված խաղողի գումարները:

Որոշ խաղողագործներ փորձել են դժգոհություն հայտնել` գործարանի տնօրենից խնդրելով մթերման ավելի բարձր գին սահմանել, սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ու Արա Գրիգորյանը նկատել են, որ «մթերման գինը ինքնարժեքից էապես բարձր է»:

«Ի սկզբանե որոշել էինք, որ 35 000 տոննա մթերելու դեպքում գինը նույնը կմնա, բայց, հաշվի առնելով, որ կա գնաճ, որոշեցինք գինը 5 դրամով բարձրացնել»,- ասել է Արա Գրիգորյանը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի Հայաստանում 170 հազար տոննայից ավել խաղողի  պահանջարկ կա:

«Խոշոր մթերողներից երեքը արդեն հայտարարել են, որ մթերելու են անսահմանափակ քանակությամբ խաղող, ինչը  նշանակում է, որ այս տարի մենք մթերման խնդիր չենք ունենալու», - ասել է նախարարը:

Կարեւորելով սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ն այս տարի եւս կավելացնի Տավուշի մարզում մթերվող խաղողի ծավալը` այն հասցնելով 4 000 տոննայի:

Դիտում՝ 2985
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW