«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն (BSC) այսօր ամփոփել է «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի արդյունքները:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր նախագահ Սամվել Գեւորգյանը, դրանք գերազանցել են սպասելիքները:«Շատ լավ համագործակցություն ստացվեց Ագրարային համալսարանի ուսանողների եւ վերամշակողների միջեւ, որի արդյունքում 9 վերամշակողներ, որոնք համաձայնեցին ուսանողներին ընդունել պրակտիկայի, այսօր պատրաստակամ են նրանց աշխատանքի ընդունելու հարցում»,-ասել է Սամվել Գեւորգյանը: Նախնական փուլին մասնակցող 50 ուսանողների համար անցկացվել են դասընթացներ, որոնցից վերջնական փուլ են անցել 19-ը:Ծրագիրը բաղկացած էր չորս հիմնական փուլերից. առաջին փուլում կատարվել է ուսանողների նախապատրաստում, երկրորդ փուլում` նախապատրաստական աշխատանքներ են տարվել վերամշակողների հետ, երրորդ փուլում կատարվել է աշխատանքի վերահսկողություն եւ շարունակական աշխատանք տարվել երկու կողմի հետ, իսկ չորրորդ փուլում` կատարվել է աշխատանքի գնահատում: 2013-ի մարտ ամսին մեկնարկած ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի` «Ի-Դի-Էմ-Սի»-ի ֆինանսավորմամբ:«Ծրագրի նպատակն էր աջակցել ուսանողներին եւ գործատուին`կարիերայի հարցում կողմնորոշվել եւ բիզնեսը զարգացնելու համար ճիշտ աշխատուժ գտնել»,-ասել է «Ի-Դի-Էմ-Սի»-ի ծրագրի ղեկավարի տեղակալ Գայանե Դալաքյանը: Ներկայումս բանակցություններ են տարվում ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով: Tweet Դիտում՝ 2658