Քննարկվել են Արցախի կենսաթոշակային բարեփոխումները

03.09.2013 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի եւ ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ:

Հայաստանի եւ Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները եւ օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ ՀՀ Կենտրոնական բանկին` կազմել պատվիրակություն, մոտ ժամանակներս այցելել ԼՂՀ` այս ոլորտում առաջացած տեխնիկական հարցերին համատեղ ուժերով լուծում տալու համար:

Դիտում՝ 1593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW