Սամվել Ճզմաչյանը ազատվել է Անելիք Բանկի Վարչության նախագահի պաշտոնից

02.09.2013 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի եւ ՀԲՄ նախագահի պաշտոնները:  Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը եւ նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար եւ, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահ»,-  նշել է Սամվել Ճզմաչյանը:

Անելիք Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:

Դիտում՝ 15886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW