Ռուբեն Վարդանյանը կդառնա Գերման Գրեֆի խորհրդականը

22.08.2013 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուբեն Վարդանյանը կդադարի աշխատել Sberbank CIB-ի համաղեկավարի պաշտոնում եւ կզբաղեցնի Սբերբանկի նախագահ-վարչության նախագահ Գերման Գրեֆի խորհրդականի պաշտոնը:  

Ինչպես հաղորդում է Finmarket-ը, Սբերբանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Դոնսկիխը «Կորպորատիվ բիզնես» բլոկի վերակազմակերպման շրջանակներում կդառնա Sberbank CIB-ի ղեկավարը եւ կշարունակի կորպորատիվ եւ ներդրումային բիզնեսի վերահսկողությունը:

Մինչ այժմ Sberbank CIB-ի համաղեկավարներն էին «Տրոյկա Դիալոգ»-ի (որի հիման վրա ստեղծվել էր Sberbank CIB-ը) հիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ Սբերբանկի խոշորագույն հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Բազարովը:

Այժմ Ալեքսանդր Բազարովը կզբաղեցնի Sberbank CIB-ի փոխնախագահի պաշտոնը, իսկ Ռուբեն Վարդանյանը կդառնա Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական:

Դիտում՝ 4610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW