Դրական եզրակացություն չստացածները չեն մասնակցի պետգնումներին

05.08.2013 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ դրական աուդիտորական եզրակացություն չստացած խոշոր ընկերություններին կարգելվի մասնակցել պետգնումների մրցույոներին, այսօր ասել է ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով խոշոր (առնվազն 1 մլրդ դրամ ակտիվներով կամ հասույթով) կազմակերպություններում 2012թ. արդյունքներով արտաքին աուդիտի իրականացման արդյունքները, Լիանա Հունանյանն ասել է, որ հուլիսի 1-ի դրությամբ 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որոնցից 427-ը ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը՝ ոչ:

311 կազմակերպություն չի կատարել օրենքի պահանջը, ըստ որի մինչեւ ամեն տարվա հուլիսի 1-ը խոշոր կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա իրենց ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտի արդյունքները:

Լիանա Հունանյանն ասել է, որ օրենքի այդ դրույթը խախտողների համար որեւէ պատժամիջոց չի նախատեսվում, կարծիք հայտնելով, որ «հանրության վերահսկողությունը լավագույն պատժամիջոցն է»:

Ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել են աուդիտ անցած եւ չանցած կազմակերպությունների անվանական ցանկերը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահին կան ընկերություններ, որոնք դեռ աուդիտի փուլում են գտնվում, եւ ֆինանսների նախարարությունն ընդառաջել է նրանց՝ տալով հնարավորություն իրենց աուդիտորական եզրակացությունները ստանալուն պես դիմել նախարարություն՝ ցանկերում ճշգրտումներ կատարելու համար:


 
   




Դիտում՝ 5256
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW