Արդշինինվեստբանկը hուլիսի 30-ից սկսում է զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: Ինչպես հայտնել են բանկում, վարկերը տրամադրվելու են առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետեւյալ պայմաններով. - վարկառու` ՀՀ քաղաքացի, ՊՆ համակարգի, ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ սպայական անձնակազմը, ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմը, որի տարիքը մինչեւ վարկի մարումը չի գերազանցում 65 տարեկանը;- տարեկան տոկոսադրույք՝ 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող զինվորականներին պետությունը կսուբսիդավորի 3%; - առավելագույն ժամկետ` 7 տարի; - առավելագույն գումար` 500.000 ՀՀ դրամ;- երաշխավոր` Բանկի պահանջներին բավարարող հաճախորդի ընտանիքի անդամ;- վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում;- վարկի հաստատման եւ տրամադրման տեւողություն՝ մինչեւ 2 աշխատանքային օր;- անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագիր (հաճախորդի եւ երաշխավորի), աշխատավայրից տեղեկանք ըստ օրինակելի ձեւի եւ ընտանիքի անչափահաս երեխաների ծննդյան վկայական(ներ):Վարկերը տրամադրվելու են բանկի բոլոր 55 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Tweet Դիտում՝ 2137