Բացվել է «Արտադրված է Հայաստանում» խանութը

29.07.2013 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանում բացվել է թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Արտադրված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշիկ, գուլպեղեն եւ այլն։

Ինչպես հայտնում են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության լրատվական ծառայությունից, Տիգրան Մեծի 20 հասցեում («Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլ» հյուրանոցի հարեւանությամբ) գտնվող խանութում վաճառվում է «Տոսպ», «Լյուքս», «Լիդա», «Մելանտե» եւ «Արտսոքս» ընկերությունների արտադրանքը։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ խանութներ կբացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում։

Դիտում՝ 26951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW