Երթուղայինների ուղեւարձերի 50%-անոց թանկացումը այսքան վրդովմունք չէր առաջացնի հասարակության մեջ, եթե թանկանար մի որակյալ ծառայություն, որից օգտվելու համար մարդիկ պատրաստ են վճարել:Այս պարագայում փաստն այն է, որ թանկանում է մի ծառայություն, որից օգտվելիս մարդն իր կյանքը ստիպված ռիսկի է ենթարկում՝ հասնելով իր ուզած վայրն անհասկանալի դիրքով եւ ավելին՝ կոպիտ վերաբերմունքի արժանանում որոշ վարորդների կողմից: Եվ չկա որեւէ երաշխիք, որ վարձի թանկացումը կշտկի այս իրավիճակը:Տարբեր տեղեկատվական աղբյուրներից մենք տվյալներ ենք հավաքագրել ԱՊՀ մի շարք մայրաքաղաքներում երթուղայինների տեսքի եւ ուղեւարձի վերաբերյալ, եւ պետք է ասենք, որ Երեւանը ոչ մի առումով շահեկան դիրքում չէ:ՄոսկվաՄոսկվայում օդափոխիչով համալրված այսպիսի Ford երթուղայիններով երթեւեկելն արժե $0,8 կամ 330 դրամ, ինչը, հաշվի առնելով ՌԴ մայրաքաղաքում միջին աշխատավարձը, լիովին ընդունելի է:Աղբյուրը՝ izvestia.ruԹբիլիսիՎրաստանի մայրաքաղաքով երթեւեկում են մոսկովյան երթուղայինների «դեղին քույրերը»: Վարձը $0,5 է կամ 205 դրամ, որը, համաձայնեք, նման պայմաններում երթեւեկելու համար արժե վճարել: Աղբյուրը՝ cookiesandthecaucasus.files.wordpress.comՄինսկ Բելառուսի մայրաքաղաքային երթուղայինները Mercedes մակնիշի են, ուղեւարձը նույնն է, ինչ Թբիլիսիում:Աղբյուրը՝ kp.byԿիեւ Կիեւում Գազելի եւ Բոգդանի դիզայնի տեսանկյունից սարսափելի այս խառնուրդում ուղեւարձը համարժեք է 120 դրամին: Աղբյուրը՝ net.uaՔիշնեւ Մոլդովայի մայրաքաղաքում երթուղային գծերը համալրված են Mercedes-ներով, իսկ ուղեւարձը $0.25 է կամ 100 դրամ:Աղբյուրը՝ eurasianews.mdԲիշքեք Թեեւ ոչ առաջին թարմության, սակայն կրկին բացառապես Mercedes-ներից է կազմված Ղրղզստանի մայրաքաղաքային երթուղայինների պարկը: Ուղեւարձն, ի դեպ, ընդամենը $0.2 է կամ 80 դրամ:Աղբյուրը՝ kloop.kgԴուշանբեԱՊՀ ամենաաղքատ պետության՝ Տաջիկստանի մայրաքաղաք: Երթուղայիններն այստեղ հարավկորեական Hyundai մակնիշի են, իսկ վարձը՝ ինչպես հարեւան Ղրղզստանում:Աղբյուրը՝ transportglobus.infoԵրեւանՄեկնաբանություններն ավելորդ են:Աղբյուրը՝ Photolure: Tweet Դիտում՝ 2436