ԿԲ-ն վերավարկանշել է մի շարք ընկերությունների

22.07.2013 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է շարք ընկերությունների:

Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, բանկը վերավարկանշել է «Եվրոթերմ» ՓԲԸ-ին` շնորհելով «Բ -» վարկանիշ (նախորդ վարկանիշը եղել է «Բ -»), «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ (նախորդ վարկանիշը եղել է «Գ+»):

Վերավարկանշվել է նաեւ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն («Գ+» վարկանիշ, նախորդ վարկանիշը եւս եղել է «Գ+») եւ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ն («Գ» վարկանիշ, նախորդը՝ եւս «Գ»): Վերավարկանշվել է նաեւ «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ն («Գ-» վարկանիշ, նախորդ վարկանիշը եղել է «Գ»):
 
ՀՀ կենտրոնական բանկը ընկերությունների վերակազմավորման պատճառով դադարեցրել է «Երեւանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ի վարկանշումը` (նախորդ վարկանիշը եղել է «Դ+»), «Սթար դիվայդ» ՓԲԸ-ի վարկանշումը` ընկերության վերակազմավորման պատճառով (նախորդ վարկանիշը եղել է «Գ -»), «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի վարկանշումը (նախորդ վարկանիշը եղել է «Դ+») եւ ընկերության կողմից համագործակցություն չցուցաբերելու պատճառով՝ «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի վարկանշումը (նախորդ վարկանիշը եղել է «Գ -»):

Դիտում՝ 1885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW