ՎԶԵԲ նախագահ. Հայաստանի ՀՆԱ 2,5-3% աճը միայն հարգանքի կարժանանա

20.07.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում 2013-ին Հայաստանի ՀՆԱ անգամ 2,5-3%-անոց աճը միմիայն հարգանքի կարժանանա, Երեւանում ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին:

2013-ին Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ ՎԶԵԲ-ի վերջին կանխատեսումը կազմում է 5%, սակայն այնտեղ հաշվի չի առնվում էներգակիրների թանկացումը, ինչը, հավանաբար, կազդի հաջորդ կանխատեսման վրա՝ նվազեցման ուղղությամբ:

ՎԶԵԲ-ի գնահատականներով, վերջին ամիսներն անբարենպաստ են Հայաստանի համար արտաքին միջավայրի առումով. ԵՄ-ում շարունակվում է անկումը, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական դանդաղումը:

«Չնայած գլոբալ ճգնաժամին, ես շատ դրական եմ վերաբերվում Հայաստանի տնտեսական հեռանկարներին: Ճգնաժամի տարիներին երկրի կառավարությունը կարողացել է կատարել լուրջ կառուցվածքային բարեփոխումներ եւ մեծ առաջընթաց գրանցել ԵՄ հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ բանակցություններում», - ասել է ՎԶԵԲ նախագահը:

Դիտում՝ 1611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW