Շվեյցարիան Հայաստանում $30 մլն-ի ծրագրեր կիրականացնի

16.07.2013 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա 4 տարիներին Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար Շվեյցարիան կտրամադրի ավելի քան $ 30 միլիոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխը՝ ներկայացնելով գրասենյակի 2013-2016թթ. ռազմավարությունը:

Տարածաշրջանային տնօրենի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածի համար  Ադրբեջանը կստանա նույնքան գումար, որքան Հայաստանը, իսկ Վրաստանին կհատկացվի $34 մլն:
 
«Համաձայն նոր ռազմավարության՝ Շվեյցարիան փաստացի կրկնապատկում է իր բյուջեն տարածաշրջանի համար»,- ասել է Ռուդոլֆ Շոխը:

Առաջիկա 4 տարիներին Շվեյցարիան ներդրումներ կիրականացնի երեք հիմնական ոլորտներում: Ֆինանսավորման տեսանկյունից ամենամեծը տնտեսական զարգացման եւ զբաղվածության ոլորտն է, որտեղ շեշտը դրվելու է շուկայի զարգացման, մասնագիտական հմտությունների բարձրացման վրա:

Երկրորդը կառավարման եւ հանրային ծառայությունների ասպարեզն է, որտեղ աջակցություն կցուցաբերվի մարզային իշխանությունների ջանքերին՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը:

Երրորդը մարդու անվտանգության եւ պաշտպանության ոլորտն է, որն աջակցություն է ցուցաբերելու հակամարտությունների կարգավորման գործընթացին:

«Շվեյցարիան միջնորդության, օգնության եւ քաղաքական երկխոսության միջոցով կկենտրոնացնի իր աջակցությունը պաշտպանության, վստահության ամրապնդման եւ խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանում այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է Ռուդոլֆ Շոխը:

Դիտում՝ 4303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW