Յունիբանկում ավանդների ծավալն ավելացել է 34%

10.07.2013 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. մայիսի վերջի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով եւ կազմել է 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները:

Ամռանը Յունիբանկը գործարկել է երկու նոր ավանդներ` «Ամառային» եւ «Յունիստրիմ»:  

«Ամառային» ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի (3 ամսից սկսած) համար: Ավանդը կարելի է ձեւակերպել ՀՀ դրամով կամ այլ արժույթով հետեւյալ տոկոսադրույքներով. 13% տարեկան` դրամի, 8-9% տարեկան` դոլարի եւ 6% տարեկան` եվրոյի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո:  
 
«Յունիստրիմ» ավանդը կարող են ներդնել Յունիբանկում «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները: Ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչեւ 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:  

Դիտում՝ 6122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW