Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, առաջիկա 3 տարիների ընթացքում հիմնական շեշտադրումները կդրվեն երկու խոշոր ծախսային հոդվածների վրա՝ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ասել է, որ 2014թ.-ի հունվարի 1-ից տեղի կունենա աշխատավարձերի բարձրացում, այս նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ շուրջ 51 մլրդ դրամ: 2014թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչեւ 50 հազար դրամ` եւս 10 մլրդ դրամ կուղղվի այդ նպատակի համար: «Մենք ունենք 240 մլրդ դրամից ավել աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից, 2014թ-ին այն կավելանա եւս 60 մլրդ դրամով կամ շուրջ 40%-ով», - ասել է նախարարը:Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ կենսաթոշակների հետ կապված նախատեսվել է լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամ: Դա պայմանավորված է նրանով, որ 2014թ-ին պետությունն անցնում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:«Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու կողմից խնայված կենսաթոշակի 5 տոկոսի չափով գումար է փոխանցելու քաղաքացու անձնական հաշվին», - ասել է նախարարը, հավելելով, որ ընդհանուր թոշակների ավելացման համար նախատեսվում է հատկացնել 37,7 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 4383