Ս.թ. հուլիսի 1-ից «Անելիք» դրամական փոխանցումների համակարգն իջեցրել է սակագները գրեթե բոլոր ուղղություններով եւ արժույթներով:«Անելիք» համակարգի «SUPER» տարբերակով դրամական փոխանցումները, որոնք գործում են սկսած 3 000 ԱՄՆ դոլար, 1 000 Եվրո եւ 90 000 ռուսական ռուբլի ու ավել գումարից, կիրականացվեն 0,7-ից մինչեւ 0,9% սակագնով` կախված գումարի չափից: Դեպի ԱՊՀ երկրներ, Մերձբալթյան հանրապետություններ, Վրաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվող դրամական փոխադրումների դեպքում մինչեւ 90 000 ռուսական ռուբլով փոխանցումները կիրականացվեն 1,3% սակագնով, իսկ մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, 1 000 Եվրո փոխանցման դեպքում կգանձվի 1,8% միջնորդավճար: Դեպի հեռավոր արտերկիր ուղղությամբ արտարժույթով իրականացվող դրամական փոխադրումների սակագինը կազմում է 3%: Tweet Դիտում՝ 3266