Հայաստանի ՀՆԱ-ն I եռամսյակում աճել է 7.5%-ով

28.06.2013 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ՀՆԱ-ն 2013թ. I եռամսյակում աճել է 7.5%-ով՝ կազմելով 720 մլրդ 900.9 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, I եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը երկրում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 15.8%-ով՝ կազմելով 288 մլրդ 364 մլն դրամ:

Գյուղատնտեսությունն I եռամսյակում աճել է 2.3%-ով՝ կազմելով 62 մլրդ 178 մլն դրամ, իսկ շինարարությունը՝ նվազել 5.3%-ով (38 մլրդ 783.4 մլն):

Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.8%-ով (2 մլն 16.9 հազ. տոննա), իսկ ընդհանուր ուղեւորափոխադրումներն աճել են 4,6%-ով (59 մլն. 464 հազ. մարդ):  

Առեւտրի շրջանառությունը I եռամսյակում աճել է 6,5%-ով (420 մլրդ 588,7 մլն դրամ),
իսկ ծառայությունները՝ 7,1%-ով (224 մլրդ 867,7 մլն դրամ):

Դիտում՝ 1583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW