Նախօրեին իր աշխատանքն է սկսել Universal Credit Rating Group նոր միջազգային վարկանշային գործակալությունը, որը հիմնադրվել է Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ընկերությունների կողմից: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն` վկայակոչելով АP-ն, ակնկալվում է, որ նոր կազմակերպությունը մրցակից կդառնա երեք առաջատար վարկանշային գործակալություններին`Moody's-ի, Standard & Poor's-ի եւ Fitch-ի համար, որոնց հասցեին բազմիցս քննադատություններ են հնչել վարկանիշները ոչ օբյեկտիվ լինելու եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նպաստելու համար: Universal Credit Rating Group-ը ստեղծվել է երեք ընկերությունների կողմից` չինական Dagong-ի, ամերիկյան Egan-Jones Ratings-ի եւ ռուսաստանյան «Ռուս-Ռեյտինգ»-ի: Կողմերը ձեռնարկությունում հավասար մասնաբաժիններ ունեն, որի սկզբնական կապիտալը կազմում է $9 մլն: Ընկերության գրասենյակը գտնվում է Հոնգկոնգում: «Վարկանիշներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության համար, եւ ակնհայտ է, որ համակարգը բարեփոխումների եւ նոր մոտեցումների կարիք ունի», - նշել է Universal Credit Rating Group-ի ղեկավար Գուան Ձենջունգը: Tweet Դիտում՝ 2883