Անելիք Բանկի քարտապանները զեղչեր կստանան Jasuta Travel-ից

21.06.2013 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում այսօր տեղի ունեցավ խաղարկություն  «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի քարտապանների միջեւ, որի արդյունքում բանկի քարտապաններից մեկը շահեց 7-օրյա ուղեգիր դեպի Բաթումի՝ 4 անձի համար:

Jasuta Travel տուրիստական ընկերության կողմից տրամադրած ուղեգիրը ներառում է գնացքով ուղեւորություն եւ հանգիստ 4-աստղանի հյուրանոցում՝ ներառյալ սնունդը: Տուրիստական ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, անակնկալներ են սպասվում նաեւ Անելիք Բանկի բոլոր քարտապաններին, որոնց կտրամադրվեն բացառիկ պայմաններով զեղչված այլ ուղեգրեր ինչպես Սեւ Ծով, այնպես էլ` Եվրոպա եւ Միջին Արեւելք:

«Վստահ եմ, որ ուղեգիրը շահած մասնակիցը հրաշալի ժամանակ կանցկացնի իր ընկերների հետ ծովափնյա Բաթումիում: «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի ընձեռած հնարավորությունները եւ առավելությունները մշտապես ընդլայնվում են, եւ  քարտի հետ նման անակնկալները շարունակական են լինելու»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 2300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW