Բացվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի «Մասիս» մասնաճյուղը
18.06.2013 | 10:01
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆասթ Կրեդիտ Կապիտալ



«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մասնաճյուղ է բացել Մասիս քաղաքում` Դպրոցականների 2/1 հասցեով:
Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ Վարդան Հովսեփյանը, «Մասիս»-ը դարձավ կազմակերպության թվով վեցերորդ մասնաճյուղը: Արդեն գործում են մասնաճյուղեր Երեւանի Էրեբունի համայնքում, Էջմիածին, Գյումրի Վանաձոր եւ Գորիս քաղաքներում:
«Ինչպես եւ խոստացել էինք, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը, եւ մեր ծառայություններն արդեն հասանելի են նաեւ Մասիսի բնակիչների համար: Կազմակերպության կարեւորագույն խնդիրներից է նաեւ սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ստեղծումն ու բարձր հուսալիության ապահովումը: Չնայած շուկայում ձեւավորված կոշտ մրցակցությանը` մենք նախատեսում ենք սպասարկման բարձր որակի եւ արագության շնորհիվ ներգրավել հաճախորդների կայուն զանգված: «Մասիս» մասնաճյուղում, ինչպես եւ մնացած բոլորում, հաճախորդների համար մեր դռները բաց են շուրջօրյա»,- նշել է Վարդան Հովսեփյանը:
Նորաբաց «Մասիս» մասնաճյուղը տրամադրելու է կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների գրեթե ողջ ցանկը: Մոտ ապագայում այդ ցանկն էլ ավելի կընդլայնվի:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի ղեկավարը նշել է, որ հավատարիմ մնալով իր ռազմավարությանը` վարկային կազմակերպությունը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի տարածքում: Մասնավորապես, մոտ ապագայում մասնաճյուղեր կբացվեն Արտաշատ եւ Աբովյան քաղաքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: