Այլընտրանքային հարկային ստուգումների օրինագիծը մտահոգել է գործարարներին

03.06.2013 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացել է «ՀՀ–ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի քննարկումը՝  Պետական եկամուտների կոմիտեի եւ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների մասնակցությամբ։

Գործարարները մտահոգություն են հայտնել օրինագծի կապակցությամբ, նշելով, որ դրա կիրառման դեպքում խախտվում են հենց այլընտրանքային ստուգման սկզբունքները, մասնավորապես, նշված չեն ստուգողների որակավորման եւ կարեւոր այլ հարցեր:

ՊԵԿ–ի ներկայացուցիչները փաստարկել են, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում ստուգման ժամանակ գործատուների նկատմամբ չեն կիրառվելու առանձին տույժեր ու տուգանքներ։ Նրանք ասել են, որ ստուգման գործընթացներում կարող են ներգրավել նաեւ աուդիտորական կազմակերպությունների։

Դիտում՝ 1465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW