ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն անակնկալ մատուցեց մանկատան սաներին

31.05.2013 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անակնկալ է մատուցել Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:

Մասնավորապես, կամավոր սկզբունքով բանկի աշխատակիցներից յուրաքանչյուրը գումար փոխանցեց ծրագրին: Բանկն իր հերթին հավաքագրված գումարը կրկնապատկեց եւ այսօր անակնկալ մատուցեց Երեւանի Մարի Իզմիրլյան մանկատանը:

Արդյունքում, մանկատան շուրջ 22 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Արագած» ճամբարում, իսկ առողջական խնդիրներով 10 երեխա կանցնի բժշկական հետազոտություն Հայաստանի լավագույն ախտորոշիչ կենտրոններում: Դրանից բացի, մանկատունը համալրվեց «Վազքուղի» մարզասարքով, որը խիստ անհրաժեշտ էր հենաշարժողական համակարգի խնդիրներով երեխաների համար:
 
2012թ. նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին:

Ծրագրի շրջանակներում բանկն իր միջոցներից  «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3%-ը եւ քարտի սպասարկման վարձի կեսը: Քարտապաններն իրենց հերթին հնարավորություն ունեն հանձնարարել բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել եւ այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար:

Այսօր Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների քանակը գերազանցել է 6000-ը՝  այսինքն արդեն 6000-ից ավելի անհատներ դարձել են բարերարներ:

Դիտում՝ 7902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW