Ի՞նչ սպասումներ կան բանկային ծառայություններից

24.05.2013 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության շրջանակում հարցման մասնակիցներին ուղղվել է Banks.am-ի հարցը. «Ի՞նչ տեղեկատվություն եք նախընտրում ստանալ ԶԼՄ-ներից բանկերի եւ բանկային ծառայությունների վերաբերյալ»:

Հարցվածների 24%-ը նշել է, որ ԶԼՄ-ների միջոցով ուզում է ստանալ ցանկացած ճշգրիտ տեղեկատվություն բանկային ծառայությունների, 23%-ը՝ վարկերի տոկոսադրույքների չափի, 10%-ը` նոր ծառայությունների եւ ակցիաների, 4%-ը` արտարժույթի փոխարժեքների մասին:

 «Ի՞նչ սպասումներ ունեք տրամադրվող բանկային ծառայություններից» Banks.am-ի հարցին ի պատասխան 14%-ը նշել է, որ ցանկանում է, որպեսզի բանկերն իջեցնեն վարկերի տոկոսադրույքները, 7%-ը սպասում է վարկերի տրամադրման գործընթացի պարզեցմանը եւ 4%-ը`ավանդների տոկոսների բարձրացմանը:  

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի 7-րդ փուլի հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2013թ. մարտ ամսին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ`Երեւանի բնակիչներ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները:

Դիտում՝ 1499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW