ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը անհեռանկարային գնահատեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը:Հանդես գալով ԱԺ-ում մայիսի 21-ին «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկմանը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ կառավարությունն առավելապես պետք է շեշտը դներ ներդրումներ ներգրավելու վրա, ինչն իր հերթին կնպաստեր տնտեսության աճին:«Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ծրագրում առկա չէ դրույթ քաղավիացիայի ազատականացման մասին, ինչն, ըստ նրա, անհրաժեշտություն է: Կառավարության ծրագիրը քննադատեց նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ նվազագույն աշխատավարձի սպասվող բարձրացումը մինչեւ 45000 դրամ չի կարող դրական ազդել մարդկանց կենսամակարդակի վրա, քանի որ գազի սակագների բարձրացումը կհանգեցնի այլ ապրանքների եւ ծառայությունների գների շղթայական բարձրացման: ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական գնահատեց ծրագիրը, նշելով, որ «այն տալիս է երեք հիմնախնդիրների՝ աշխատատեղերի, աշխատավարձերի եւ արտագաղթի լուծման բանալին»: Tweet Դիտում՝ 1613