Ռուսաստանյան աուդիտորները ընդդեմ «մեծ քառյակի»

22.05.2013 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանյան աուդիտորները մայիսի 20-21-ին գործադուլ են արել եւ եզրակացություններ չեն տրամադրելով` բողոքելով շուկայում գերակա դիրք ունեցող «մեծ քառյակի» դեմ` PricewaterhouseCoopers, Deloitte, Ernst & Young եւ KPMG:

Ինչպես այսօր գրում է РБК Daily-ն, գործադուլին մասնակցել են ավելի քան 350 աուդիտորական ընկերություններ եւ ավելի քան 2 հազար անկախ աուդիտորներ:

Թերթի տվյալներով, վերջին երկու տարիների ընթացքում աուդիտորները կորցրել են իրենց հաճախորդների հինգերորդ մասը (շուրջ 18 հազ. կազմակերպություն): Ընդ որում` Ռուսաստանի բոլոր 400 խոշորագույն ընկերությունները «մեծ քառյակի» հաճախորդներ են:  

«Մեծ քառյակում» իրավիճակն այլ կերպ են գնահատում:

«Ռուսաստանում աուդիտորական ընկերությունների քանակն անհիմն մեծ է, - ասում է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում KPMG-ի աուդիտորական ծառայությունների բաժնի ղեկավար Անդրեյ Շվեցովը: - Շուկան չի կարող նորմալ գործել, երբ միջինը մեկ կազմակերպությանը տասը հաճախորդ է բաժին ընկնում»:

Դիտում՝ 5417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW