Մասնագիտական կողմնորոշման էքսկուրսիաներ Զարգացման Բանկում

17.05.2013 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. մայիսի 8-ին եւ 15-ին Զարգացման Հայկական Բանկում կազմակերպվել են մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, էքսկուրսիաների նպատակն էր ծանոթացնել երեխաներին տարբեր բնագավառի մասնագիտությունների առանձնահատկություններին, որոնք կաջակցեն երեխայի հետագա մասնագիտության ընտրությանը: Ծրագիրն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանը:                                                                     

Բանկում երեխաները ծանոթացան ֆինանսաբանկային համակարգի յուրահատկություններին, ծառայություններին, Զարգացման բանկի կառուցվածքին, գործունեությանը, աշխատակցից պահանջվող գիտելիքներին եւ հմտություններին:                                                                  
Էքսկուրսիաները կշարունակվեն նաեւ մայիսի 17-ին եւ 20-ին:

Դիտում՝ 3081

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW