ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի տնտեսության Արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր պետական եւ մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնել են կառավարության մամլո ծառայությունում:Գերմանիայի տնտեսության Արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում: Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն: Tweet Դիտում՝ 1192