Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի նոր հետազոտությունը (Միջազգային գործարար զեկույց/IBR) ցույց է տալիս, որ Հայաստանի գործարարների 14% -ը լավատեսորեն են տրամադրված հաջորդ 12 ամիսներին երկրի տնտեսության բարելավման վերաբերյալ (ի համեմատ 2012 թ. 4-րդ եռամսյակի՝ 42% -ի):Աշխարհում գործարարների 27%-ը լավատես է տնտեսական հեռանկարի վերաբերյալ: Ցուցանիշը զգալի բարձրացել է ի նախորդ եռամսյակի համեմատ, երբ այն կազմում էր ընդամենը 4%: Աշխարհի 3 խոշորագույն տնտեսություններում գրանցվել է լավատեսության աճ. 31% Միացյալ Նահանգներում (2012թ. 4-րդ եռամսյակի -4%-ից) , 29% Չինաստանում (19%-ից) , իսկ Ճապոնիայի բազմամյա հոռետեսությունը զանգվածաբար զիջել է դիրքերը՝ բարելավվելով ցուցանիշը -70%-ից մինչեւ -2%: Վստահությունը վերադարձել է նաեւ PIGS (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա ) երկրներում(-56%-ից՝ 15%): Tweet Դիտում՝ 3326