Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը նշում է 10-ամյակը

23.04.2013 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը՝ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն այսօր նշում է իր հիմնադրման 10-ամյակը:

Ընկերությունը հիմնել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ ֆրանսիական Credit Agricole խումբը:

«Գործունեության 10 տարիների ընթացքում կազմակերպությունը  կարողացել է ներգրավվել Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում եւ, ֆինանսական վարձակալությամբ տրամադրելով տարբեր սարքավորումներ,  իր զգալի ավանդն է ունեցել  այդ ճյուղերի զարգացման գործում», - այսօր Երեւանում ընկերության հոբելյանին նվիրված ասուլիսին ասել է ԱԳԲԱ Լիզինգ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Նրա խոսքով, գործունեության ընթացքում ընկերության ակտիվները հարյուրապատկվել են (ավելի քան 11 մլրդ դրամ), կապիտալը՝ եռապատկվել, իսկ ներկայիս դրությամբ ընկերությունն ունի շուրջ 10 հազ. լիզինգային պայմանագիր (վարկային պորտֆելը՝ շուրջ 9 մլրդ դրամ): 2012թ. վերջի դրությամբ ԱԳԲԱ Լիզինգի կուտակված շահույթը կազմել է 1.7 մլրդ դրամ:

Ընկերությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների, բուժսարքավորումների եւ հանքարդյունաբերական մեքենաների լիզինգ, իսկ սկսած 2011 թ-ից տրամադրում է նաեւ անշարժ գույքի լիզինգ:

Ասուլիսին մասնակցող՝ Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ եւ ֆակտորինգ ընկերության միջազգային մանրածախ եւ առեւտրային վարկավորման ղեկավար Մարկ Օպենհեյմն իր հերթին նշեց, որ Credit Agricole խումբը հպարտ է, որ, լինելով Հայաստանում առաջին լիզինգային ընկերության համահիմնադիրը, նպաստել է երկրի տնտեսության զարգացմանը:    

Դիտում՝ 8030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW