Զարգացման Բանկը բարելավել է 2 վարկային առաջարկների պայմանները

17.04.2013 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը բարելավել է իր «Ակնթարթային» սպառողական վարկի եւ քարտային վարկային գծերի պայմանները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, այսուհետ «Ակնթարթային» սպառողական վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 7 մլն ՀՀ դրամ, 22% տարեկան տոկոսադրույքով: Իսկ արտարժութային քարտային վարկային գծերը՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 7 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ, 18% տարեկան տոկոսադրույքով:

Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Ակնթարթային» սպառողական վարկը եւ արտարժութային քարտային վարկային գիծը տրամադրվում են առանց եկամուտների եւ վարկի նպատակի հիմնավորման, գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր եւ ապահովագրում չի պահանջվում:

«Զարգացման Բանկը, նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը բոլոր հնարավոր ուղղություններով, շարունակում է բարելավել մատուցվող բանկային ծառայությունների պայմանները եւ համալրել դրանց շարքը», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW