Յունիբանկը սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը

16.04.2013 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը սկսել է թողարկել Visa չիպային քարտեր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել անվտանգության մակարդակը եւ բարելավել քարտերի սպասարկման որակը:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են բանկում, Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել “ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ” խոշորագույն ընկերությունից:  

Կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան $1 մլն: Դրա հետ մեկտեղ, “Յունիբանկը” կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:

Չիպային քարտերի վրա առկա է հատուկ միկրոպրոցեսոր, որն ապահովում է առավել մեծ ծավալով տեղեկատվության գրանցում եւ պաշտպանվածություն: Քարտը նաեւ մուլտիարժութային է, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին:

Բանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում VISA Infinite, որոնք ներառում են կոնսյերժ ծառայություն` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում և այլն:  

Յունիբանկը կներդնի նաեւ ակտիվ ֆրոդ-վերահսկողության համակարգ, որն ավտոմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները եւ ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի:

Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:

Դիտում՝ 6487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW