«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն այսօր ներկայացրել է ՀՀ եւ տարածաշրջանի սննդի վերամշակման ոլորտի հետազոտությունը, որի նպատակն է շուկայի իրավիճակի արտացոլումն ու հաճախորդներին շուկայի վերաբերյալ հստակ տեղեկություն տրամադրելը:«Հաշվի առնելով, որ այս ոլորտը ներդրումների եւ բիզնեսի զարգացման տեսակետից հանդիսանում է Հայաստանի համար ամենահետաքրքիրներից մեկը, այս անգամ անդրադարձել ենք սննդամթերքի արտադրությանը: Գնահատել ենք մի շարք ենթաճյուղեր, օրինակ` խմիչքի, ծխախոտի արտադրությունը, որոնք ունեն ավելի հեռանակարային պոտենցիալ արտահանման տեսակետից»,- ասել է «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:Հետազոտությունը ներառում է սննդի վերամշակման եւ ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտների մակրոտնտեսական վերլուծություն, Հայաստանում տվյալ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչների ու նրանց գործունեության հետազոտում, նպատակային շուկաների` ԵՄ եւ ԱՊՀ արտահանման ներուժի գնահատում, հարցումներ սննդի վերամշակման ենթահոդվածի զարգացման հեռանկարների, բնական աճի, խոչընդոտների, ռիսկերի , հաջորդ 3-5 տարվա ակնկալիքների, 1-3 տարվա նոր նախագծերի վերաբերյալ, ոլորտը կարգավոր իրավական ակտեր, կանխատեսումներ սննդի վերամշակման եզրահատվածների ընդհանուր զարգացման մասին: «Սննդամթերքի հիմնական մասը Հայաստան է ներմուծվում ԵՄ-ից եւ ՌԴ-ից, որոշ չափով՝ նաեւ ԱՊՀ մի շարք երկրներից»,- հետազոտությունից մեջբերել է ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը:Հետազոտության ամբողջական փաթեթը կարելի է ձեռք բերել «Ամերիա» խորհրդատվական ընկերությունից: Tweet Դիտում՝ 3804