Ամերիան կենսաթոշակային համակարգը բարելավելու առաջարկություններ է մշակում

08.04.2013 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիա ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվերով մշակում է առաջարկությունների փաթեթ` Հայաստանում կենսաթոշակային  քաղաքականության բարելավման ու արդյունավետության բարձրացման նպատակով:

Առաջարկությունները, մասնավորապես, վերաբերելու են արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման կարգում եւ նրանց իրավունք տվող պայմաններում բարեփոխումների կատարմանը, հայտնել են ընկերությունում:

Ամերիա-ի կողմից կատարված հետազոտությունների համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման շրջանակներում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ պետական կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության մեջ, որոնք կենթադրեն նաեւ որոշակի օրենսդրական փոփոխություններ:

«2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են պետական կենuաթոշակային ապահովության կառավարմանն ու ֆինանuավորմանն առնչվող հարաբերությունները եւ հաշվի առնելով նոր համակարգի ներդրումը` անհրաժեշտ է փոփոխություններ կատարել պետական կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության մեջ: Մենք խնդիրներ ենք տեսնում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման կարգում եւ նրանց իրավունք տվող պայմաններում: Այս առումով գործող իրավական դաշտը թույլ չի տալիս լիովին հաշվի առնել տվյալ թիրախային խմբերի շահերը: Այժմ մեր կողմից հստակեցվում են առկա խնդիրները, ուսումնասիրվում է լավագույն միջազգային պրակտիկան: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի այն մոդելը, որը առավելագույնը կհամապատասխանի Հայաստանի իրականությանը: Մենք նախատեսում ենք աշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա մայիսի 31-ին», - ասել է Ամերիա-ի կառավարման խորհրդատվական ծառայության ավագ փորձագետ Տիգրան Գրիգորյանը:

Դիտում՝ 2022

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW