Հետազոտություն. Սննդամթերքի արտադրությունը ՀՀ-ում առաջիկա տարիներին կաճի 19%-ով

28.03.2013 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիա ընկերությունը անցկացրել է սննդամթերքի` ներառյալ խմիչքի ու ծխախոտի արտադրության ոլորտի հետազոտություն:

Ինչպես հայտնել են ընկերությունում, հետազոտությունը տալիս է Հայաստանի մակրոտնտեսական առկա իրավիճակի բնութագիրը, ներկայացնում է Հայաստանում սննդամթերքի արտադրության ծավալները, արտաքին առեւտուրը, կատարում համեմատականներ այլ երկրների հետ, նախանշում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացման հետագա միտումները:

Սննդամթերքի, խմիչքի եւ ծխախոտի արտադրությունն ըստ մարզերի ուսումնասիրելիս պարզվում է, որ արտադրանքի 49%-ը բաժին է ընկնում Երեւանին, 13 %-ը` Արարատի մարզին, 13%-ը` Կոտայքի մարզին, 8%-ը` Շիրակի մարզին, 4%-ը` Լոռու մարզին, 3-ական տոկոս` Արագածոտնի եւ Արմավիրի մարզերին, 2-ական տոկոս` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին եւ 1%` Տավուշի մարզին:

2012թ. տվյալներով, սննդամթերքի արտադրությունը կազմել է վերամշակող արդյունաբերության 36%-ը, խմիչքների արտադրությունը` 14%-ը, իսկ ծխախոտի արտադրությունը` 4%-ը:

Վրաստանի տեսակարար կշիռը ճյուղի ընդհանուր արտահանման մեջ չնայած կազմում է ընդամենը 7.5%, այնուամենայնիվ, այն ամենադիվերսիֆիկացվածն է արտադրատեսակների տեսանկյունից եւ ամենաշատ ապրանքախմբերով է համարվում հիմնական գործընկեր երկիր:

Մասնավորապես, միսն ու մսամթերքը, սննդարդյունաբերության մնացորդներն ու պատրաստի անասնակերն արտահանվում են միայն Վրաստան, արտադրված շաքարի եւ շաքարից հրուշակեղենի արտահանման 99%-ը արտահանվում է Վրաստան, իսկ 1 տոկոսը` ԱՄՆ: Ցորենից, ալյուրից, օսլայից եւ կաթից պատրաստված ապրանքների արտահանման 79%-ը դարձյալ բաժին է ընկնում Վրաստանին: Նման ակտիվ համագործակցության հիմնական պատճառներն են գրեթե միակ սահմանակից երկիր լինելը, որը ենթադրում է համեմատաբար փոքր ճանապարհածախս, ժամանակի խնայողություն, բացի այդ, արտահանման մի մասն էլ վերաարտահանվում է, իսկ որոշ ենթաճյուղերում առկա է նաեւ հայկական արտադրանքի մրցունակությունը:

Սննդամթերքի արտադրանքի մասով ամբողջ արտահանման մեջ Ռուսաստանի գծով գերակշռում է ոգելից խմիչքների, մասնավորապես` կոնյակ, գինի, մեծ տեսակարար կշիռը:

Հայաստանից ոգելից, ոչ ոգելից ըմպելիքների եւ քացախի արտահանման 73%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ, սննդամթերքի արտադրության ծավալները 2012թ. համեմատությամբ 2015 թ-ին կաճեն 19%-ով, նույն ժամանակահատվածում խմիչքների արտադրությունը կաճի 46%-ով, իսկ ծխախոտի արտադրությունը` 27%-ով:

Դիտում՝ 2242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW