Դեռեւս բավարար չէ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական եւ այլ մեխանիզմների ներդրումը, ասվում է ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի «Մարդու իրավունքների վիճակը էկոնոմիկայի նախարարության ոլորտում - 2012» զեկույցում:Ըստ զեկույցի, Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում արձանագրվել են ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու բազմաթիվ դեպքեր, բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն ժամանակ, ինչպես նաեւ մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները եւ չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:2012-ին չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու եւ դրանք վերացումից պաշտպանելու համար, խիստ մտահոգիչ է նաեւ սպառողների իրավունքների ապահովման եւ պաշտպանության մակարդակը, ասվում է զեկույցում:Գերատեսչությունում դրական զարգացումներից Օմբուդսմենի գրասենյակը, մասնավորապես, արձանագրել է 2012թ. զբոսաշրջության զարգացման բնագավառում նախարարության միջոցառումները, տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկումը, նախարարության «թեժ գծի» ծառայության լավ աշխատանքը: Tweet Դիտում՝ 1433