Կառավարությունում քննարկել են վարկավորման պարզեցումը

05.03.2013 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:    

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների  շուրջ եւ դրանք լրամշակված տարբերակով ներկայացնել հետագա քննարկման:



Դիտում՝ 2201

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW