Առէկսիմբանկի կողմից շահած կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը

15.02.2013 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույցի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով:

Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500-ամյակին, հայտնել են բանկում:

«Ես խորապես շնորհակալ եմ Առէկսիմբանկին իմ գիտական աշխատանքը արժանվույնս գնահատելու համար: Շնորհիվ ձեզ ես կատարեցի իմ առաջին գրքի թողարկման հետ կապված բոլոր ծախսերը: Հուսով եմ, որ բանկը հետագայում եւս կշարունակի աջակցել սկսնակ գիտնականներին` այդպիսով նպաստելով հայկական գիտության զարգացմանը», - գրել էր Միքայել Մալխասյանը բանկին ուղղված իր շնորհակալական նամակում:

Բանկն իր սոցիալական ծրագրի շրջանակներում շնորհում է անվանական միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին եւ ասպիրանտներին:

Դիտում՝ 3303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW