ՌԵՍՈ-ն շարունակում է դասընթացներն իր անձնակազմի համար

14.02.2013 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նախօրեին կազմակերպել է  հերթական վերապատրասման դասընթացը՝ ուղղված սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ոլորտում աշխատակիցների եւ գործակալների գիտելիքների բարձրացմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՌԵՍՈ»-ում, դասընթացին մասնակցել են ավելի քան 70 գործակալներ: Դասընթացի նպատակն էր ընկերության կողմից մշակված Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության նոր առաջարկների ներկայացումը եւ գործակալների կողմից դրանց յուրացումը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ուղղությամբ մասնագիտացել են ՌԵՍՈ-ի շուրջ 300 գործակալներ: Կազմվել են շուրջ 5 տասնյակ մասնագիտացված խմբեր ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող տարբեր կազմակերպությունների աշխատակիցների համար ներկայացման հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

Դիտում՝ 1551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW