ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԶԱԿ) վերանայել են գործող պայմանագրի պայմանները սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորման պայմանները բարելավելու նպատակով, հայտնել են բանկում:Մամլո ծառայությունում հիշեցրել են, որ 2012թ. հունիսին ՎՏԲ-Հայաստան Բանկը ստորագրեց համագործակցության պայմանագիր ՓՄՁԶԱԿ-ի հետ, որի արդյունքում կենտրոնը տրամադրում է միջոցներ բանկին սկսնակ ձեռնարկություններին շահավետ պայմաններով ֆինանսավորելու նպատակով`- տարեկան տոկոսադրույքը 10%;- վարկի գումարը` մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ- վարկի ժամկետը` մինչեւ 3 տարի;- առանց գրավի ապահովվածության (որպես վարկի ապահովվածություն հանդես է գալիս ՓՄՁԶԱԿ-ի երաշխավորագիրը) եւ առանց լրացուցիչ կոմիսիոն վճարների վարկի տրամադրման/սպասարկման համար: Վերանայման արդյունքում վարկի տրամադրման գումարը ավելացվել է մինչեւ 5 մլն. ՀՀ դրամ, իսկ ժամկետը երկարացվել է մինչեւ 5 տարի: Բացի այդ, Սիրիայից հայ ձեռնարկատերերի համար հաստատվել են վարկավորման արտոնյալ պայմաններ` մինչեւ 5 մլն. ՀՀ դրամ եւ մինչեւ 5 տարի ժամկետով վարկը կտրամադրվի 4% տարեկան տոկոսադրույքով: Համագործակցության պայմանագրի ստորագրման պահից տրամադրվել է մոտավորապես 120 վարկ ընդհանուր առմամբ 250 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Tweet Դիտում՝ 3905