«Մաքուր երկաթի գործարանը» ավելացրել է արտադրանքը 6 անգամ

08.02.2013 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր այցելել են Երեւանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն, որտեղ ծանոթացել են մոլիբդենի արտադրական գործընթացներին:

1996 թ-ից մինչ 2013թ. գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում:

2012 թ-ից ընկերությունն աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ եւ մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա:

2013 թ-ին գործարանը նախատեսում է վերամշակել 6 500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3 200 տոննա ֆերոմոլիբդեն եւ 750 տոննա մոլիբդեն մետաղ:

Ընկերության ղեկավարները ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ 2013-2014 թվականներին ներդրումային նոր ծրագրերով նախատեսում են ավելացնել գործարանի արտադրական հզորությունները՝ ստեղծելով նաեւ նոր աշխատատեղեր:

Գործարանի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում է: Ներկայում գործարանն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ:

Դիտում՝ 2676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW