Հայաստանը կարող է դառնալ զբոսավարների ուսուցման տարածաշրջանային կենտրոն

06.02.2013 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն այսօր ասել է, որ մարտին Հայաստան կայցելեն Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահը եւ փոխնախագահը:

Նրանք կուսումնասիրեն Հայաստանում զբոսավարների տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունները:

Արա Պետրոսյանը հիշեցրել է, որ 2012թ. WFTGA-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում կազմակերպվել է երկու միջազգային դասընթաց՝ նախադրյալներ ստեղծելով ուսումնական կենտրոն հիմնելու համար:

Նման կենտրոն գործում է Կիպրոսում:

Դիտում՝ 1839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW