HSBC-Հայաստանը 2012-ին $155 հազ. է ուղղել Հայաստանի մանուկներ հիմնադրամին (ՀՄՀ)` հնարավորություն ընձեռելով Արմավիրի մարզի անապահով ընտանիքների 1200 երեխաների անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերել իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար: Բացի գումարային աջակցությունից բանկը մասնակցել է նաեւ ՀՄՀ այլ ծրագրերի իրականացմանը՝ համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ եւ Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների համար: Բանկը նաեւ $35 հազ. Է տրամադրել «Օրրան» բարեգործական ՀԿ-ին՝ 2013-ին Երեւանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար: «Ուրախ եմ եւ հպարտ, որ շնորհիվ Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի ներկայության տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար, ովքեր դրանից զրկված են», - նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Tweet Դիտում՝ 1696