ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է տրամադրել է «Մավաս գրուպ» ՍՊԸ-ին էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների համար ջերմոցների կառուցման նպատակով, հայտնել են բանկում:Ընկերությունը գործունեություն է ծավալում տրանսպորտային ծառայությունների տրամադրման, սերտիֆիկատավորման, լաբորատոր հետազոտությունների, ջերմոցային տնտեսության, թարմ մրգերի սառեցման, ապրանքների արտահանման և ներմուծման, ինչպես նաև տնտեսական ապրանքների մեծածախ վաճառքի բնագավառում:Արտադրանքի մեծ մասը իրացվելու է Հայաստանյան շուկայում: «ՎՏԲ-Հայաստան բանկի համար սա արդեն ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման 2-րդ փորձն է, և մենք հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ պոտենցիալը, նմանատիպ նախագծեր շատ կլինեն», - նշել է բանկի գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: 2010թ.-ից Մավաս գրուպը սկսել էիրականացնել ջերմոցային տնտեսության շինարարություն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Ծրագրի ներդրումները սկսվեցին հողատարծքների գնումից: 2011թ. հուլիսից 1,6 հա մակերեսով ջերմոցը տրվեց շահագործման, և դրան զուգահեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ ջերմոցի տարածքը մեծացնելու նպատակով: Ներկա դրությամբ ընկերությանը պատկանում է լիարժեք ջերմոցային տնտեսություն 4.2 հա ընդհանուր մակերեսով: Ջերմոցը կառուցված է Agrotech Didame հոլանդական ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ջերմոցների պատրաստման ոլորտում: Tweet Դիտում՝ 3957