Պետդուման կքննարկի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարկային համաձայնագրերը

18.01.2013 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԴ պետդուման այսօր կքննարկի Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ եկամտի եւ գույքի երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի արձանագրությունը:

Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես, կազմակերպությունների շահութահարկի եւ գույքահարկի, ինչպես նաեւ ֆիզանձանց եկամտահարկի եւ գույքահարկի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի խոսքերով, փաստաթուղթն ուղղված է հարկային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ ուղղակի եւ անուղղակի հարկերը վճարելիս չարաշահումների բացառմանը:

«Համաձայնագրով, մասնավորապես, հստակեցվում է «մշտական ներկայացուցչություն» տերմինը, որը կիրառվում է կառուցապատման տարածքի, մոնտաժային կամ հավաքման օբյեկտի նկատմամբ: Նման օբյեկտները չհարկելու ժամկետը համապատասխանեցված է ԱՊՀ երկրների հետ ընդունված պրակտիկային եւ 18 ամսից կրճատված է մինչեւ 12 ամիս», - նշել է Սաբլինը:

Հստակեցվում են նաեւ ռուսաստանյան հարկատեսակների անվանումները, հարկման նպատակով կազմակերպությունների հիմնադիր կապիտալում մասնակցության շեմը (25%), առեւտրային վարկերով տոկոսային եկամուտների հարկման ձեւաչափը եւ այլն:

Դիտում՝ 4242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW