ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ «Հայաստան» hիմնադրամը ներկայացրել են Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի առաջին ակցիան
26.12.2012 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ եւ «Հայաստան» համահայկական hիմնադրամը ներկայացրել են Visa «ԲԱՐԵՐԱՐ» ծրագրի առաջին ակցիան:
Քարտային ծրագրի առաջին ակցիայի շրջանակներում բանկը եւ հիմնադրամը Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նվիրել են Hyundai H-1 միկրոավտոբուս:
«Այսօր իրականացնում ենք ծրագրի առաջին ակցիան, քանի որ քարտը նոր է, եւ դրանից հավաքված գումարը դեռ պետք է կուտակվի: Հիմնադրամը եւ բանկը սեփական միջոցներով մանկատանը որոշեցին նվիրել միկրոավտոբուս, որը կհոգա երեխաներին տեղափոխելու խնդիրը»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նա նշել է, որ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտային ծրագրի նախաձեռնությունը ցանկացած քաղաքացու թույլ կտա մասնակից լինել ազգանվեր գործին, որը սկզբնական շրջանում ուղղված կլինի մանկատների կարիքների եւ հոգսերի թեթեւացմանը:
«Մենք միշտ կարեւորել ենք մանկատների խնդիրների լուծումը: Ուրախ եմ, որ եւս մեկ հնարավորություն է ընձեռվում բոլորիս` այս կարեւորագույն խնդրի լուծմանն աջակցելու համար: Կցանկանայի, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը համարի գրպանում գոնե մեկ նման քարտ ունենալը»,- նշել է «Հայաստան» համահայկական hիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ու մանկատան սաները շնորհակալություն են հայտնել ծրագրի նախաձեռնողներին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: