Երեւան: Մեդիամաքս: «Արայ» եւ «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից ներկայացվող նախաամանորյա զեղչային համակարգը չի համապատասխանում իրականությանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով վերջին ուսումնասիրությունների արդյունքները:Նա ասել է, որ սպառողները «Արայ» եւ «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից ստացել են SMS-հաղորդագրություն, որի միջոցով տեղեկացվել են, որ «ընտրվել են եզակի ակցիայի մասնակից եւ կարող են ստանալ մինչեւ 100 հազար դրամի զեղչ»:Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20%-ի չափով զեղչ՝ վիճակախաղի սկզբունքով: Շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել:«Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութն էլ առաջարկում է հաճախորդներին 110 տոկոսանոց զեղչ: Հանձնաժողովը պահանջել է խանութից ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ: Նշված ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Tweet Դիտում՝ 3126