ՀՀ տնտեսական ակտիվությունը նոյեմբերին շարունակել է դանդաղել

20.12.2012 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.1%-ով (հունվար-նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 7,2%):
 
Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 5,5%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ս.թ. հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1 տրլն 2 մլրդ 445,8 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,1%-ով:  

Առեւտրի շրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 3,4%-ով (1 տրլն 846 մլրդ 430,2 մլն), ծառայությունների ծավալը` 11,1%-ով (870 մլրդ 66,7 մլն):

2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 8.3%-ով (787 մլրդ 850,6 մլն), 0,7% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (380 մլրդ 148,3 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9%-ով եւ կազմել 7219,8 մլն կՎտ/ժ:

Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-նոյեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,5% եւ 6,8%-ով:

2012-ի հունվար-նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2%-ով եւ կազմել 118 408 դրամ ($295):

2012-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $5 մլրդ 170,7 մլն կամ 2 տրլն 60.8 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,5%-ով:

Արտահանման ծավալը հունվար-նոյեմբերին աճել է 6,7%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 519.1 մլրդ դրամ կամ $1 մլրդ 292.2 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2,5%-ով եւ կազմել 1 տրլն 541,7 մլրդ դրամ կամ $3 մլրդ 838.5 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 22.6 մլրդ դրամ 910,5 մլրդ դրամ (հունվար-հոկտեմբերի հետ համեմատ 112,1 մլրդ դրամի աճ) կամ $2 մլրդ 546,3 մլն:

Դիտում՝ 1489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW