Առէկսիմբանկը մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչեւ 105.2 մլրդ դրամ

17.12.2012 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ակտիվ վարկային քաղաքականություն վարել:

Մինչեւ 2013 թվականի ավարտը բանկը նախատեսում է ապահովել վարկային պորտֆելի աճ 17.0%-ով կամ $ 35.9 մլն-ով, այսօր հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

2013 թվականին նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել մինչեւ $ 202,6 մլն (աճը նախորդ տարվա համեմատ` 13.3%), ֆիզիկական անձանց ` մինչեւ $ 47.9 մլն (աճը` 33.7%):

Պորտֆելի աճը նախատեսվում է ապահովել ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի միջոցների հաշվին:

30.11.2012-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկային եւ այլ փոխառությունները կազմել են 89,7 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 27.6%-ով կամ 19.4 մլրդ դրամով:

Բանկը մտադիր է ավարտել 2012 թվականը 90.1 մլրդ դրամ վարկային պորտֆելով:

Դիտում՝ 2844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW