Երեւան/Մեդիամաքս/. HSBC բանկը կարող է տուգանվել ԱՄՆ-ում $1,9 մլրդ-ով փողերի լվացման համար, նշում է RBC.ru-ն` վկայակոչելով Associated Press-ի անանուն աղբյուրը: Դատախազության կողմից ստուգումների ժամանակ հայտնաբերված փաստերը ցույց են տվել, որ HSBC-ն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի միջոցով Իրանի, ինչպես նաեւ մեքսիկական թմրամիջոցներով զբաղվող հանցավոր խմբերի կողմից ստացված բազմամիլիոնանոց փոխանցումներով էր զբաղվում, ինչի վրա տարածվում են ամերիկյան պատժամիջոցները: Աղբյուրի տվյալների համաձայն, նշված գումարից $1,25 մլրդ կբռնագանձվի HSBC-ից, բանկի ղեկավարությունը պարտավոր կլինի մարել եւս $ 625 մլն վարչական պատժամիջոցների շրջանակներում: Հատկանշական է, որ բռնագանձումն աննախադեպ դեպք է բանկի մասնակցությամբ դատավարությունում: HSBC-ի ներկայացուցիչները հաստատել են դատավարության փաստը` ընդգծելով, որ լիովին համագործակցում են քննչական մարմինների հետ, եւ հրաժարվել են հայտնել մանրամասները: ԱՄՆ Սենատի տվյալներով, 2007-2008թթ. HSBC բանկի մեքսիկական ստորաբաժանումների միջոցով ԱՄՆ շուրջ $7 մլրդ կանխիկ գումար է փոխանցվել: Զեկույցում նշվում է, որ նման ծավալը վկայում է բանկային գործառնություններում թմրամիջոցների անօրինական շրջանառությունից ստացված միջոցների մասնակցության մասին: Tweet Դիտում՝ 2720